Կրակոց՝ Գյումրու Տեքստիլագործների թաղամասի Իսահակյան փողոցում։Հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում Իսահակյան փողոցում կրակոց է հնչել: Ինչպես «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, քաղաքացի Ս.Մ.-ն կրակել է օդի մեջ՝ իրեն ամրակցված որսորդական հրացանով։ Դատախազի խոսքով, կենցաղային հարցով վիճաբանություն է եղել Ս.Մ.-ի եւ կնոջ, կնոջ հարազատների միջեւ, որի ընթացքում էլ նա օդ է կրակել :Կատարվածի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Կրակոց Գյումրիում
Կատարվածի առիթով նյութեր են նախապատրաստվում
0Comments