Սթրեսը՝ վտանգավոր հիվանդությունների պատճառ

Քրոնիկ գերլարվածության դեպքում լուրջ սպառնալիքի է ենթարկվում պրակտիկորեն ցանկացած օրգան
հոգնած

1

Սթրեսը մաշկի վրա իր կնիքը թողնում է ոչ միայն ցավոտ ցաների տեսքով: Մարդու հոգեկան վիճակը նրա դեմքի վրա` ճակատին ու բերանի անկյուններում, արտահայտվում է, այսպես կոչված, սթրեսային կնճիռների կտրուկ ի հայտ գալով: Դրանք չեն հարթվում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է:

Շատ մարդիկ, այդ թվում՝ նաև բժիշկները, չեն ընդունում, որ մեր օրգանիզմի ու մարմնի շատ հիվանդություններ ինչ-որ կերպ կապված են մեր հոգեկան վիճակի հետ: Նրանք նշանակություն չեն տալիս պսիխոսոմատիկ պրոցեսներին: Շատ բժշկական դպրոցներ այն հայացքի հետևորդներն են, որ պսիխոսոմատիկ հիվանդություններ առհասարակ գոյություն չունեն: Դրանք ընդամենը մեր երևակայության արդյունքն են: Սակայն ցանկացած առողջ դատող մարդ ինտուիտիվ կերպով հասկանում է, որ այդ հիվանդություններն իրականում կան: Դրանք սկսվում են միայն ուղեղում` մեր երևակայության, մտածողության, ընկալման, հիշողությունների մեջ ընթացող պրոցեսներից, բայց այդ պրոցեսներն ավարտվում են բավականին իրական ֆիզիկական խնդիրներով:

Սթրեսների ու հիվանդությունների փոխկապակցվածությունըսթրեսային հորմոններիիշխանությունը:

Հարցուփորձ արեք այն մարդուն, ով երկար ժամանակ տառապում է պսիխոսոմատիկ խաթարումներից: Նա ձեզ կհաստատի, որ այն ոչնչով ծանր կամ թեթև չէ ցանկացած այլ հիվանդությունից: Երբեմն նմանատիպ հիվանդությունները հիվանդների համար շատ տանջալից են լինում: Չարժե անփութորեն վերաբերվել հիվանդությանը, որն իր սկիզբն է առնում հոգեկան վիճակից: Ժամանակակից գիտական տվյալներն ավելի ու ավելի համոզիչ կերպով են վկայում, որ հոգեկան բաղադրիչը հատուկ է ոչ թե հազվադեպ հիվանդությունների, այլ հիվանդությունների մեծ մասին:

Ահա թե ինչպիսի հոգեբանական խաթարումներ են կապված երկարաժամկետ սթրեսի հետ` ընդհանուր տագնապային խանգարում, պանիկական հարձակումներ, հետտրավմատիկ տագնապային սինդրոմ, դեպրեսիաներ, ֆոբիաներ, օբսեսիվ-կոմպուլսիվ խաթարումներ և այլ, առավել հազվադեպ պաթոլոգիաները:

Երկարատև պրոցես է ի հայտ գալիս նաև ֆիզիկական ցավերի տեսքով: Քրոնիկ գերլարվածության դեպքում լուրջ սպառնալիքի է ենթարկվում պրակտիկորեն ցանկացած օրգան: Եվ եթե անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկես, ապա քրոնիկ սթրեսը կհանգեցնի մի շարք ֆիզիկական խնդիրների:

Եվ այսպես, ո՞ր հիվանդություններն են կապված սթրեսի հետ:

Քաղցկեղ:

Իմունային համակարգում կան ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտներ, ոչնչացնող բջիջներ: Դրանք հանդիսանում են քաղցկեղային բջիջների, վիրուսների, բակտերիաների ու սնկերի դեմ օրգանիզմի պաշտպանության առաջին գիծը: Միայն քչերս գիտենք, որ չարորակ բջիջները որոշակի հաճախականությամբ ի հայտ են գալիս բոլոր մարդկանց մոտ:

Բայց եթե իմունիտետը նորմալ է աշխատում, ապա այն վտանգավոր բջիջներն արագ ու արդյունավետ կերպով չեզոքացնում է: Ոչնչացնող բջիջները հարձակվում են փոխակերպված բջջի վրա, նախքան այն կհասցնի ուռուցք դառնալ: Քաղցկեղի կանխարգելման ամենագործուն միջոցն ուժեղ և կայուն իմունիտետն է: Իսկ երկարաժամկետ սթրեսը լրջագույն վնաս է հասցնում իմունիտետին:

Աուտոիմունային հիվանդություններ:

Այսօր շատ են խոսում իմունիտետի ամրապնդման մասին, բայց պետք է նշել, որ դրա չափից առավել ուժեղացումը նույնպես վտանգավոր է: Իմունային համակարգի աշխատանքը վերահսկվում է ուղեղի կողմից, և երբ այդ փոխգործակցության մեջ ինչ-որ բան խաթարվում է , ապա հետևանքները կարող են երկակի լինել: Երբեմն իմունիտետը պատասխանում է թուլացմամբ, իսկ երբեմն էլ, ընդհակառակը, անզուսպ ակտիվությամբ: Այդ ժամանակ իմունային բջիջները հարձակվում են ոչ միայն արտաքին ու ներքին թշնամիների, այլև առողջ բջիջների վրա: Արդյունքում` զարգանում են աուտոիմունային հիվանդություններ, օրինակ, ռևմատոիդ արթրիթ կամ  համակարգային կարմիր քամի:

Ուղեղի և իմունային համակարգի հավասարակշռված փոխգործակցությունը խաթարող գլխավոր վտանգներից մեկը քրոնիկ սթրեսն է:

Ալերգիա:

Ալերգիայի բոլոր տեսակները` ալերգիկ ռինիտները, սննդային ալերգիաները, եղնջացանը, էկզեմաները, բրոնխիալ ասթման, և այլն, անմիջականորեն կապված են իմունային համակարգի խաթարումների հետ, երբ այն լիովին անվնաս նյութերն ընդունում է՝ որպես վնասակար, ու սկսում է պայքարել դրանց դեմ: Այդ խաթարումները սովորաբար հարուցվում են ուժեղ սթրեսով:

Օրգանիզմը փոշին, թռչունների փետուրների, մորթեղենի և կենդանիների մորթու մասնիկները, բորբոսը և ընդունում է որպես թշնամիների, և իմունային համակարգը սկսում է դրանց դեմ պայքարը:

Այսպես կոչված, մաստոցիտային բջիջները հիստամին են արտազատում, որն էլ հարուցում է ալերգիկ ռեակցիա` փռշտոց, քթից հոսք, աչթերի լորձաթաղանթի բորբոքում, մաշկի կարմրություն: Օրգանիզմը տալիս է հնարավոր ամեն բան, որ ազատվի այդ գրգռիչներից:

Եթե ալերգենը գտնվում է սննդամթերքի մեջ, ապա գրգռվում է աղեստամոքսային տրակտը, և ի հայտ են գալիս մաշկային ռեակցիաներ: Այդպես օրգանիզմը փորձում է հեռացնել անցանկալի նյութը: Ալերգիկ ռեակցիայի ծայրահեղ աստիճանը անաֆիլակտիկ շոկն է, որը ոչ հազվադեպ ավարտվում է մահվամբ: Այն առաջանում է ի պատասխան մեղվի կամ իշամեղվի խայթոցի, հակաբիոտիկների ազդեցության, իսկ սնունդից` ոստրեների, գետնանուշի և այլ մթերքների օգտագործման դեպքում:

Մաշկային հիվանդություններ:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ սթրեսը փսորիազ է հարուցում: Փսորիազը կարելի է համեմատել հրաբխի հետ, որը սկսում է ժայթքել անտեսանելի ուժերի ազդեցությամբ: Օրգանիզմը սկսում է վախ, հիասթափություն, կատաղություն ու այլ քայքայիչ էմոցիաներ արտահայտել մաշկի միջոցով: Ցավագին, քոր եկող փսորիազային օջախներն ահազանգում են այն մասին, որ օրգանիզմը բողոքում է չափից առավել սթրեսի դեմ:

Բավականին լավ է նկարագրված նաև սթրեսի ու մաշկի ցանի միջև կապը: Սթրեսային ցանը հաճախ ի հայտ է գալիս միջին տարիքի գործարար կանանց մոտ, որոնք ակտիվորեն կարիերա են անում: Այն սովորական բան է նրանց մոտ, ովքեր ավարտական քննություններ են հանձնում կամ ինչ-որ շտապ աշխատանք են կատարում, մի խոսքով, այն մարդկանց մոտ, ում գործունեությունն անընդհատ լարվածություն է պահանջում:

Երբեմն մաշկային հիվանդություններն ուղեկցվում են բարդություններով: Փսորիազը, էկզեման և սթրեսային ցանը նվազեցնում են մաշկի պաշտպանողական ակտիվությունը: Մաշկի մակերեսին առաջանում են մանր բաց վերքեր, որոնք զանազան միկրոօրգանիզմների համար բաց դարպասներ են: Երբ մանրէները ներս են սողոսկում, զարգանում են հիվանդություններ, որոնք մաշկային վարակի դեպքում դժվար են բուժվում և անգամ կարող են մահվան հանգեցնել: Հատկապես վտանգավոր են դեմքի կամ գլխի բաց վերքերը, որոնց միջոցով ինֆեկցիան կարող է հեշտությամբ ուղեղ ընկնել:

Այլ հիվանդություններ:

Քրոնիկ սթրեսը երբեմն հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են քնի մեջ ատամները կրճտացնել ու ամուր սեղմել ծնոտը: Քունք-ստորին ծնոտային դիսֆունկցիայով տառապող մարդկանց մեջ շատ են նրանք, ում մոտ այդ հիվանդությունը հարուցված է սթրեսով:

Հնարավոր է, սթրեսը չի հանդիսանում վերոբերյալ որոշ հիվանդությունների անմիջական պատճառը, սակայն այն էականորեն խորացնում է դրանց նշանները ու հիվանդի տառապանքները:

Սթրեսային հորմոնների իշխանությունը:

Ադրենալինը մարդուն հասցնում է այն նույն վիճակին, ինչ մորֆինը, և մոլեկուլյար մակարդակում դրանց գործողությունը բավականին նման է. Դրան մասնակցում են միևնույն ռեցեպտորները: Եվ ինչպես թմրամոլությունը, այնպես էլ ադրենալինային կախվածությունը ոչ թե ուրախալի ապագա են հասցնում, այլ քայքայված առողջության` թույլ իմունիտետի, սրտաբանական խաթարումների, վաղաժամ ծերացման ու մահվան:

Սթրեսային հորմոններով առաջնորդվող մարդիկ հաճախ կարիերայում մեծ հաջողությունների են հասնում: Նպատակին հասնելով` նրանք բավարարություն են զգում, որը շատ արագ է անցնում: Կյանքի այլ ոլորտներում ևս, ինչպիսի մրցանակ էլ որ սպասվի` կենսակերպի, ֆինանսական դրության, գեղեցիկ զուգընկերոջ տեսքով, նրանց ոգեշնչում է հետապնդվելու ազարտը:

Լիովին թույլատրելի է երբեմն և կարճ ժամանակով լիցքավորվել էներգիայով` դիտելով բուռն սպորտային մրցումներ կամ արկածային ֆիլմ: Բայց եթե մարդն անընդհատ ձգտում է այդպիսի լարված, գրգռված վիճակի, ապա նա կանգնում է լիակատար մոխրացման ուղու վրա: Մի մոռացեք, որ սիրտը, նյարդային համակարգը և այլ օրգաններ երբեմն դրականորեն լիցքավորված սթրեսին նույն կերպ են արձագանքում, ինչպես և ծանր իրադարձություններով պայմանավորված սթրեսին:

Ուրիշ մարդիկ ադրենալինի նկատմամբ իրենց կիրքը դրսևորելիս բարձունքներ չեն գրոհում: Նրանք ցանկալի հորմոնը ստանում են` անընդհատ գտնվելով էմոցիոնալ ճգնաժամի մեջ: Նրանց կյանքը մի հոգեցունց պատմությունից դեպի մյուսը վազք է: Նրանց հարաբերություններում շարունակ կոնֆլիկտներ ու կրքեր են եռում, և անպայման պետք է նրանք իրենց քիթը խոթեն ուրիշի գործերի մեջ, իսկ եթե չկա մեկը, ում վերահսկել է պետք, ապա դա մի ամբողջ ողբերգություն է: Դուք երբեք ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչո՞ւ որոշ մարդիկ պարզապես ի վիճակի չեն հանգիստ ապրել: Նրանք անպայման ներքաշված են ինչ-որ ճգնաժամային իրավիճակի մեջ: Իսկ պատասխանը կարող է շատ պարզ լինել: Բացառված չէ, որ մարդիկ այնքան են սովորել ապրել կրքերի հորձանուտում, որ դարձել են ադրենալինից ու կորտիզոլից կախված:

Հասեք սթրեսի արմատին:

Եթե դուք ապրում եք մշտատև շտապողականության ու լարվածության մեջ, ապա բացառված չէ, որ դուք նույնպես ընկել եք սթրեսի հորմոնների որոգայթի մեջ: Հնարավոր է, հիմա դուք ձեզ վատ չեք զգում, բայց եթե դուք մոմը երկու կողմից եք վառել, ապա կգա ժամանակը, երբ այն ամբողջությամբ կայրվի:

Ադրենալինի նկատմամբ պահանջմունքի հիմքում ընկած է մարդու` իրեն բարձունքում կամ գոնե սովորականից ավելի լավ զգալու պահանջմունքը: Ադրենալինից կախվածություն ունեցող մարդիկ անընդհատ զբաղված են իրենց ցանկությունների հետևից ընկնելով, նրանց համար դա դեպի երջանկություն ընկած ճանապարհ է: Աստիճանաբար նրանք դառնում են բացարձակապես անհաղորդ ու անզգա իրական արժեքների նկատմամբ:

Մի պահ կանգ առեք: Մտածեք այն մասին, թե դուք իրականում ինչ եք ուզում, ինչի մասին է լռում ձեր հոգին: Դժվար թե ձեր մտքով ինչ-որ նյութական բարիքներ կամ նոր նվաճումներ անցնեն:

Ուշադրություն դարձրեք` մահվան շեմին գտնվող մարդիկ սովորաբար փոխում են իրենց արժեհամակարգը ու իրենց նվիրում են այն բանին, ինչ իրենց համար իրապես կարևոր ու պետքական է:

Ահա թե ինչն է մղվում առաջին պլան`

  • Աստծո հետ ներդաշնակությունն ու խաղաղ կեցությունը
  • ընտանիքում սերն ու փոխհասկացվածությունը
  • հոգու անդորրը
  • առողջությունը, ուժն ու էներգիան
  • պարզ հաճույքներն ու առօրեական ուրախությունները
  • կյանքի իմաստի ձեռքբերումը, ինչը սովորաբար նկատելի է դառնում ուրիշների համար օրհնանք դառնալու ցանկությամբ
  • ընկերների հետ շփվելու ժամանակը:

Այդպիսի պահերին հասկանալի է դառնում, թե ինչ չի ուզում մարդը: Որպես կանոն` մարդիկ բոլորովին չեն ուզում կռվել ու վիճել, ապրել բռնության ու կոպտության միջավայրում: Նրանք չեն ցանկանում գերհագեցած օրակարգ, չափից դուրս հանգամանքներ, ավելորդ պատասխանատվություն: Նրանք չեն ձգտում հոգնած ու քայքայված լինել, կորցնել կյանքի հանդեպ հաճույքը կամ իրենց օրերն աննպատակ անցկացնել:

Դժվար թե նրանք, ովքեր կյանքի ավարտի մասին չեն էլ մտածում, գիտակցաբար ցանկանան անիմաստ կյանք վարել, կյանք, որում տեղ չկա հոգևորի համար: