Մեգան Մարքլն ամուսնու հետ սկանդալներ է ունենում որդու սնվելու պատճառով

Սասեքսի 37-ամյա դքսուհին որդուն՝ Արչիին, որը վերջերս դարձել է երկու ամսական, դաստիարակում է սեփական հայցեողությամբ

Սասեքսի 37-ամյա դքսուհի Մեգան Մարքլը որդուն՝ Արչիին, որը վերջերս դարձել է երկու ամսական, դաստիարակում է սեփական հայցեողությամբ։ Մեգանը շարունակում է խախտել թագավորական ավանդույթները, գրում է EG-ն։

Մեգանի շատ քայլերի ամբողջ ընտանիքը բավական հագիստ է վերաբերվում եւ նրան թույլ է տալիս խախտել թագավորական պրոտոկոլները, սակայն Արչիի դաստիարակության հետ կապված որոշ հարցեր անհանգստացնում են Եղիսաբեթ թագուհուն եւ արքայազն Հարրիին։

Մեգան

Մեգանը փորձում է հրաժարվել կենդական ծագման մթերքից եւ արդեն գրեթե միս չի օգտագործում՝ միայն հազվադեպ բացառություն անելով։ Նույնիսկ սննդակարգի նա արդեն իսկ սովորեցրել է Հարրիին, իսկ այժմ ցանկանում է Արչիին եւս բուսակեր մեծացնել։ Բնականաբար, այս գաղափարն առանձնապես չի ուրախացնում Հարիին եւ նրա տատիկին։ Արքայազնը կարծում է, որ երեխան պետք է լիարժեք սնվի եւ արդեն մեծ տարիքում որոշի՝ կարող է արդյոք բուսակեր լինել։

 

Արչիի սնունդի պատճառով Մեգանն ու Հարրին վերջին շրջանում սկսել են վիճել։ «Դա լարված քննարկումներ է ստեղծել Մեգանի եւ Հարրիի միջեւ, որը չի ցանկանում վշտացնել տատիկին»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է Daily Express-ը։