Walt Disney կինոստուդիան 1989 թվականի արտադրության և կուլտային դարձած «Ջրահարսը» (The Little Mermaid) մուլտֆիլմի ֆիլմային տարբերակի համար Արիելի դերի համար ընտրել է սևամորթ երգչուհի Հոլի Բեյլին: Այդ մասին ստուդիան հայտնել է իր թվիթերյան էջում:
Բեյլին հայտնի է որպես Chloe x Halle խմբի կազմում RnB ոճի երգերի կատարող, նա այս տարի «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում:
Արիելի դերը Բեյլիի համար դեբյուտային կլինի:
«Երազանքները կատարվում են…»,-գրել է երգչուհին իր թվիթերյան էջում:
Ֆիլմում կնկարահանվեն «Սենյակ» ֆիլմի աստղ Ջեյքոբ Թրամբլեն, որին բաժին է հասել Արիելի ընկեր Ֆլաունդերի դերը, և Մելիսսա Մաքքարթին, որը ստացել է ծովային հրեշ Ուրսուլայի դերը:
0Comments