e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը. եթե նախագիծը կարդաք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում:
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով եկել էր մասնակցելու դատախազության օրվան նվիրված միջոցառմանը:
«Բայց դա դեռեւս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը չի որոշում՝ հրաժեշտ տալ պաշտոնին, թե ոչ, այդ հարցն ինքը չի լուծում:
0Comments