«Ապօրինի դղյակները կքանդես, հետո կրեատիվ ջահելների ավտո-բուտկաների հետևից կլարես»․ Վահրամ Թոքմաջյան

Քաղաքապետ Հայկոյին բացատրեք վարչական մշակույթի իմաստ

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքապետ Հայկոյին բացատրեք վարչական մշակույթի իմաստը։ Շարժական սրճարանը կոլորիտի մի մասն է։ Պետք է ու լինելու է։ Ինձ հաճելի է, երբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, ջահել, պրակտիկ, կեպկով աղջիկը կրեատիվ լուծումով իր բիզնեսն է զարգացնում։ Մի միլիոնանոց քաղաքում, տուրիստ դիմավորող, քանի՞ հանրային զուգարան է բացվել։ Ապօրինի դղյակները կքանդես, հետո կրեատիվ ջահելների ավտո-բուտկաների հետևից կլարես։


Հ.Գ. Մոնումենտի նախկին կանաչ տարածքով քայլի։ Քանդելու լի բդեշխություններ կտեսնես»։