Սեւծովյան նավատորմի ուժերը սկսել են հետեւել ամերիկյան «Քարնի» ականակրին վերջինիս՝ Սեւ ծով մուտք գործելուց անմիջապես հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
Նշվում է, որ ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաեւ էլեկտրոնային եւ տեխնիկական միջոցները:
Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիրը մուտք է գործել Սեւ ծովի ջրեր հունիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.20-ին, գրում է news.am:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Սեւ ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը:
Համաձայն Միացյալ Նահանգների Վեցերորդ նավատորմի կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Քարնին» պետք է մասնակցի Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին, որոնք կմեկնարկեն հուլիսի 1-ին:
2019 թվականին Սեւ ծովի ջրերում դա ամերիկյան ռազմական նավի արդեն հինգերորդ «այցն» է: Վերջինը տեղի էր ունեցել ապրիլին, երբ Բուլղարիայի եւ Վրաստանի Ռազմածովային ուժերի հետ պետք է մասնակցեր Սեւ ծովի ավազանում տեղի ունեցող ուսումնավարժանքներին:
0Comments