Սիրիացի զինվորականները Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Ռաստան քաղաքում թանկարժեք իրերով գաղտնարան են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով սիրիական պետական գործակալությանը, հայտնագործության մասին տեղեկացրել է հնությունների և թանգարանների հարցով վարչության փորձագետը:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան 100 արժեքավոր առարկա է հայտնաբերվել: Դրանց թվում է տարբեր չափսերի և տեսքի կավե անոթների հնագույն հավաքածուն: Այնտեղ գտնվել է նաև առյուծի քանդակ և տարատեսակ հնագույն քարեր:
Փորձագետը նշել է, որ օնիքսից պատրաստված առարկաներից մեկի վրա եգիպտական հիերոգլիֆներ են հայտնաբերվել:
Մասնագետի խոսքով՝գտնված արժեքավոր իրերը կարող էին մաքսանենգ ճանապարհով արտասահման ուղարկվել:
0Comments