Մոտ ժամանակներս աշխարհի էկրաններին կհայտնվի ֆենոմենալ իտալացի տենոր Լուչանո Պավարոտիի մասին նոր վավերագրական ֆիլմը, տեղեկացնում է BBC-ին: Երգիչը վախճանվել է 2007 թվականին՝ 71 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա վաճառել է 100 մլն սկավառակ եւ հասել երգեցողության փառքի գագաթին:
Նոր վավերագրական բայոպիկի ռեժիսորը դարձել է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ռոն Հովարդը, որը 2016 թվականին նկարահանել է «Բիթլզ» քառյակի մասին «Շաբաթական ութ օր. հյուրախաղերի տարիներ» երաժշտական ֆիլմը:
Պավարոտիի մասին նոր ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Մոնրոնէ, որը ռեժիսոր Ռոն Հավորդի հետ համագործակցել է «Բիթլզ»-ի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ, գրում է 168.am:
BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանելէ, որ, աշխատելով սցենարի վրա, ինքն իր համար բազմաթիվ նոր բաներ է բացահայտել, մասնավորապես, թե ինչպիսին են եղել հանրաճանաչ տենորի մանկությունը եւ նրա պատանեկան տարիները: Քննադատները համաձայն են, որ նոր ֆիլմը, չնայած թերություններին, ներկայացնում է գլխավորը՝ Պավարոտին մեծ հոգի ուներ: Եվ բացառիկ ձայն:
0Comments