Երեւանի «Ալաշկերտից» ռուսական «Չայկա» տեղափոխված պաշտպան Դենիս Թումասյանը պատմել է նպատակների մասին։
«Կարծում եմ՝ լավ կարիերա ստացվեց։ Ես դեռ չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից։ Հույս ունեմ «Չայկայի» հետ խաղալ լուրջ մակարդակի վրա։ Անկախ խաղացողի հեղինակությունից, այն պետք է ապացուցել կայուն խաղով, թիմին օգուտ տալով։
Ձմռանն ինձ աշխատանք առաջարկեցին «Ուֆայի» սելեկցիոն ծառայությունում։ Սկզբում համաձայնեցի, բայց հինգ ժամ համակարգչի դեմ նստելուց հետո որոշեցի, որ դեռ կարելի է ֆուտբոլ խաղալ։ Ստացվում է, որ դեռ ցանկություն ունեմ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրալի» եւ «Ուֆայի» նախկին խաղացողը «Ալաշկերտում» մասնակցեց Հայաստանի առաջնության 11 հանդիպման, խփեց մեկ գոլ։
0Comments