Դանիական «Ռանդերսը» «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի համար առաջարկել է 2 միլիոն կրոն (250 հազար եվրո), սակայն մերժում է ստացել, հաղորդում է Bold.dk-ն։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց այս լուրը։
«Այո, ակումբը ստացել է առաջարկ, սակայն ես չեմ որոշողը, թե ինչ գումար է պահանջում «Հոբրոն» իմ տրանսֆերի համար։ Գործարքի արդյունքում, բոլոր կողմերը պետք է երջանիկ լինեն։ Ես ցանկանում եմ այս ամռանը հեռանալ ակումբից»,- նշեց Բաբայանը։
Դանիայի ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
0Comments