Ինչ զարգացումներ են սպասվում հարևան երկրում

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թբիլիսիում հունիսի 20-21-ին երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով (Ծառայողական լիազորությունների վերազանցում բռնության կամ ուժի կիրառման կապակցությամբ)` 2019 թվականի հունիսի 20-21-ին Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մերձակայքում անցկացված ակցիայի առնչությամբ»,-ասել է Կացիտաձեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: