Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել է հիվանդանոց, որտեղ երեկվա իրադարձություններից հետո բուժման կուրս էին անցնում տուժած քաղաքացիները: Նա շնորհակալություն է հայտնել բուժհիմնարկների բոլոր աշխատակիցներին՝ հայրենակիցներին ըստ արժանվույնս խնամելու համար: Նա իր աջակցություն էր հայտնել նախորդ գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից տուժածներին ու նրանց հարազատներին:
Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն էր տարածել նախորդ գիշերը խորհրդարանի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
Դատապարտլով ռուս պատգամավոր Գավրիլովի արարքը Վրաստանի խորհրդարանում ու դրան հաջորդած գործողությունները՝ Զուրաբիշվիլին հանրությանը միավորվելու և դրսից սպասվող սադրանքներին ու իրավիճակի հնարավոր ապակայունացմանը համատեղ դիմակայելու կոչ էր արել:
Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:
Ցուցարարները, ընդդիմության գլխավորույթամբ, սկսել էին խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել ժամը մոտավորապես 19:00-ին՝ պահանջելով Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գահարիայի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականները: Ավելի ուշ նրանք խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են ձեռնարկել: Ինչի հետևանքով ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հանրահավաքը ցրելու համար:
0Comments