Ցանցի օգտատերերը հիացել են Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքման կադրերով, որոնք նկարահանվել են մերձակայքով թռչող հանրանավի ուղեւորի կողմից: Հոլովակը հրապարակված է Bloomberg TicToc by թվիթերում:
Տեսագրության մեջ կարելի է տեսնել օդ արտանետված հրաբխային մոխրասյունը, որը մայրամուտի ֆոնին բաց վարդագույն երանգ է ստացել:
Պոպոկատեպետլը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող լեռ», գտնվում է ծովի մակարդակից 5,4 հազար մետր բարձրության վրա: Հրաբուխը Մեքսիկայի խորհրդանիշներից մեկն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Sitting in a plane, passengers captured Mexico's #Popocatépetl volcano spewing ash from their windows
0Comments