Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որքան պետք է լինի քնի տևողությունը

Բրիտանացի հետազոտողները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որքան պետք է լինի քնի տևողությունը, որն անհրաժեշտ է գեղեցկության պահպանման և լավ ինքնազգացողության համար:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, հետազոտողները կարծում են, որ որոշ մարդիկ կարող են լավ տեսք չունենալ առավոտյան հենց քնի սխալ ժամաքանակի պատճառով: Բացի այդ, այդ ժամաքանակի խախտումը կարող է հանգեցնել ընկճվածության, դյուրագրգռության և վատ տրամադրության:

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քնի առավել ճիշտ և հարմար տևողությունը 9 ժամ 10 րոպեն է: Գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին:

Մասնագետները վստահ են, որ նման ժամաքանակի պահպանումը կթոթափի մեկ օրվա ընթացքում կուտակված հոգնածությունն ու լարվածությունը: