Օրական անգամ մեկ գավաթ գինին կարող է մեծացնել կաթվածի վտանգը: Նման տվյալներ են ներկայացված 500 հազար մարդու մասնակցությամբ Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրությունում:
Պարզվել է, որ օրական ալկոհոլի 1-2 չափաբաժնի օգտագործումը հետագա 10 տարիներին 10-15 տոկոսով բարձրացնում է կաթվածի զարգացման վտանգը, իսկ 4 չափաբաժինը՝ 35 տոկոսով: Այսպիսով գիտնականներին հաջողվել է հերքել ընդունված կարծքիը, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը օգտակար է սրտի եւ անոթների համար:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Lancet ամսագրում:
Հավելելենք, որ սրտանոթային հիվանդությունները (ССЗ) ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են:
ԱՀԿ տվյալներով՝ 2030-ին ССЗ-ից (հիմնականում սրտի հիվանդություններից եւ կաթվածից) մոտ 23.6 մլն մարդ կմահանա:
0Comments