«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը Լավրովի պլանը կարող էր քննարկել ԼՂ ղեկավարության հետ, որովհետև, համոզված եմ, որ նրանք չէին ընդունի որևէ պլան, որն ուղեկցվում է որպես առաջին քայլ հողեր հանձնելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Սերժ Սարգսյանը, ըստ նրա, ուներ ցածր լեգիտիմություն և շատ թույլ էր որպես ղեկավար ընկալվում աշխարհի կողմից: «Հայաստանի ղեկավարները՝ սկսած Քոչարյանից, հետագայում նաև Սերժ Սարգսյանը չէին քննարկում այդ հարցը ԼՂ-ի հետ»,-նշեց նա:
0Comments