Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանին՝ հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

Իրանում ռեժիմը ունեցել է միայն 40 տարվա ձախողում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ քննադատել է Իրանի իշխանություններին:

Թրամփն այս առիթով գրառում է կատարել թվիթերում՝ անգլերեն ու նաև պարսկերեն։

«40 տարի կոռուպցիա: 40 տարի ազատազրկում: 40 տարի ահաբեկչություն: Իրանում ռեժիմը ունեցել է միայն 40 տարվա ձախողում: Երկարատև տառապող Իրանի ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,-գրել է Թրամփը: