Ի՞նչ է սա՝ դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ լակոտապետության հաստատում

Գրող Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան էջի գրառումը

«Էս ու՞ր ենք գնում… Երբ նորաթուխ ջահելը ձայն է բարձրացնում պատկառելի Հենրիկ Հովհաննիսյանի վրա, երբ վաստակաշատ պրոֆեսորը՝ Ռուբեն Բաբայանը, նեղսրտած, այլևս չի ուզում դասավանդել հարազատ բուհում, երբ տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո կինը՝ Լիլիթ Արզումանյանը, հուսահատ, ուզում է լքել իր պաշտոնը, երբ արյուն կոխած աչքերով ուսանողները, դեռևս կյանքում ոչինչ չարած, իրենց տերն են համարում ամեն ինչի… Էս ո՞ւր ենք գնում… այլևս ուսանողնե՞րն են մեզ դաս տալու… Ի՞նչ է սա՝ դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ լակոտապետության հաստատում… Ո՞վ է սրանց տերը, ընտանի՞քը, որտեղ դաստիարակություն չեն ստացել, թե՞ Աստված՝ ում չեն հավատում… Այս կինոն, ես կասեի նաև թատրոնն, այլևս անտանելի է…»: