Կարո՞ղ ա՝ Սերժի մարդն ես

Էն ժամանակ այդ կառույցները չարին էին ծառայում, հիմա՝ բարուն, հասկացա՞ք․․․․ուրեմն էն ժամանակ չէիք անհանգստանում, հանկարծ հիմա հիշեցի՞ք, այ․․․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Կարծիք

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը ինչո՞ւ կառավարության կազմում չեն, և ինչո՞ւ քննչական մարմիններն օրենքով չեն անկախանում վարչապետից։

Պատասխան․

-Էդ Սերժի ժամանակ որ իրեն էին ենթարկվում լա՞վ էր։ Էն ժամանակ այդ կառույցները չարին էին ծառայում, հիմա՝ բարուն, հասկացա՞ք․․․․(հայհոյանքներ), էդ Սերժի ժամանակ խի՞ չէիք խոսում․․․(հայհոյանքներ):

Կարծիք․

-Անհանգստացնում է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

Պատասխան․

– Կարո՞ղ ա Սերժի մարդն ես, էդ ուրեմն էն ժամանակ չէիք անհանգստանում, հանկարծ հիմա հիշեցի՞ք, այ․․․ (հայհոյանքներ):

Կարծիք․

– Մտածում եմ․․․

Պատասխան․

– Էդ հանրապետականների ժամանակ խի՞ չէիր մտածում․․․(հայհոյանքներ), թե՞ դու էլ ծախվեցիր․․․(հայհոյանքներ):

– Բայց․․․

– Էլ ի՞նչ բայց, ամեն ինչի պատճառը նախկին կոռումպացված ռեժիմն ա, որ սաբոտաժ ա անում, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ, այ ․․․(հայհոյանքներ),քանի դեռ ԱԱԾ-ն հետևիցդ չի էկել այ․․․(հայհոյանքներ)»: