ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է: Բոլորս ուշադիր հետևում ենք դրա ընթացքին և բացահայտումներին: Սակայն, երկու օրերի մամուլն ուսումնասիրելով, հասկանում եմ, որ այս դատավարության և դրա լայն լուսաբանման արդյունքում հանրային ուշադրությունը կմսխվի միայն դրանով և երկիրն առաջ տանելու, տնտեսությունն ու քաղաքական համակարգն առողջացնելու օրակարգերը կմղվեն երկրորդական պլան: Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ որոշ մասնագետներ անգամ ավելի երկար են կանխատեսում, բայց արդյո՞ք մենք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը, հանրային ուշադրությունը սևեռենք այդ դատավարության վրա և առաջ նայելու ոʹչ ժամանակ ոʹչ էլ էներգիա ունենանք: Կարծում եմ՝ պետք է մտածենք այս մասին և այնպես անենք, որ երկրի կարևոր առաջնահերթությունները՝ տնտեսության զարգացումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքական համակարգի առողջացումը երկրորդ պլան չմղվեն: Մենք տեղում կանգնելու կամ դանդաղ շտապելու ժամանակ չունենք, քանի որ մեր քաղաքացիներն ակնկալում են մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում իրենց կյանքի որակի բարձրացում»:
Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի. Էդմոն Մարուքյան
Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է
0Comments