Մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լեւի» լույս է անցկացված եղել. «Ժամանակ»

ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաեւ Երեւանի քաղաքապետարանը

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երեւանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երեւանի մետրոպոլիտենում հայտնա­բերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկա­յումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սա­կայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականաց­նում նաեւ Երեւանի քաղաքապետարանը:       

Ամենայն մանրամասնությամբ ստուգ­վում է ամեն ինչ: Ընդ որում, այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագ­ներ են բացահայտվում: Օրի­նակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շեն­քերում տարիներ շարունակ «լեւի» լույս է անցկացված եղել: 

Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրո­յից «լեւի» հոսանքով սնվում է նաեւ Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմե­րուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս շեն­քում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր եւս»։