Այդ փաստաթուղթը ոչնչություն է. այդպես էլ չդրվեց պատերազմի վերջակետը. Վիտալի Բալասանյան

Նա ընդգծեց, որ այդ ժամանակ պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր, որ չշարունակվեին ոտնձգությունները, որը չարվեց

1994 թվականին, իբր թե բոլորին թվում էր, թե այսպես կոչված հրադադարի համաձայնագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՌԴ միջնորդությամբ, բայց այս 25 տարիները ցույց տվեցին, որ այդ պայմանավորվածության փաստաթուղթն այդպես էլ ուժ չունեցավ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով, այդ ժամանակ հայկական ռազմաքաղաքական իշխանությունը պետք է կարողանար ձևակերպել այն փաստաթուղթը, որով պետք է ստանայինք պատերազմի վերջակետը։

«Ցավով պետք է նշեմ, որ մենք չստացանք պատերազմի վերջակետը։ Դա միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար չէ վնասաբեր, այլ նաև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի։ 1994-ի մայիսին մենք չստացանք այն, ինչ ակնկալու էինք»,-ընդգծեց Բալասանյանը։

Նա ընդգծեց, որ այդ ժամանակ պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր, որ չշարունակվեին ոտնձգությունները, որը չարվեց։