«Շուշի վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ. գարնանը: Հիմնադրամի հիմնական նպատակն էր` մինչև 2020 թ. վերականգնել հինավուրց հայկական բերդաքաղաքի մշակութային, կրթական ու հոգևոր կենտրոնի կարգավիճակը: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահը եղել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Հոգաբարձուների խորհրդի կազմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայտնի հասարակական ու հոգևոր դեմքեր: Հիմնադրամը նաև ունի փորձագետների խումբ` խորհրդատվություն ապահովելու, ռազմավարության մշակելու և գործունեություն ծավալելու համար:
Հիմնադրամի գործադիր մարմնի գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ ներկայացուցչությունը` Շուշիում: Կազմվել է նաև Շուշի քաղաքի պլանավորման խորհուրդ, որի առաջնային նպատակը քաղաքի գլխավոր հատակագծի կազմումն ու իրականացումն է: Հիմնադրամի ստեղծումից 1 տարի անց`
2007 թվականի մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, Շուշիի նորաբաց «Երեւան» կինոթատրոնում կայացել է «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի պատվերով ամերիկահայ մասնագետների կողմից մշակված Շուշիի նոր գլխավոր հատակագծի շնորհանդեսը: Ի դեպ, «Երեւան» կինոթատրոնի բացումը նշանավորվել է «Սասունցի Դավիթ» նոր անիմացիոն ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությամբ, որին ներկա են եղել ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Արման Մանարյանը և ստեղծագործական խմբի անդամները:
Վերադառնալով Շուշիի նոր գլխավոր հատակագծի շնորհանդեսին` նշենք, որ ըստ «Արմենպրես»- ի` միջոցառմանը ներկա են եղել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, այլ պաշտոնատար անձինք, հասարակական գործիչներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Միջոցառումը բացել է Երեւանի քաղաքապետ, «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը: Գլխավոր հատակագիծը ներկայացրել է Սեդա Յաղուբյանը: Հատակագիծը ենթադրում է Շուշիի պատմական յուրահատկության պահպանում` այն դարձնելով զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն: Նույն օրը կայացել է նաև «Շուշին` շուշեցի երեխաների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը:
2009 դեկտեմբերի 15-ին Շուշիում գործարկվեց ջրամատակարարման նոր համակարգը: Վերջին անգամ Շուշի քաղաքին ջուր էր հասցվել հեռավոր 1862 թվականին Թադևոսի աղբյուրից, որը քաղաքից հեռու է 14 կմ: Արցախյան պատերազմի ժամանակ վնասվել էր քաղաքի ջրի համակարգը: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի ջանքերով` 4 ամսվա ընթացքում կառուցվել է 14 կմ երկարությամբ Թադևոդի ջրագիծը, որով ջուրը հասցվում է քաղաք: Այդ ծրագիրը արժեցել է 180 միլիոն դրամ: Իսկ արդեն ներքին ցանցի նորոգումը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
2008 թվականին «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի հայտարարած «Բեթղեհեմ- Երեւան-Շուշի» հեռուստամարաթոնը հավաքեց 5,8 միլիոն դոլար, որը ևս նախատեսվում էր ծախսել քաղաքի զարգացման ծրագրերի ուղղությամբ: Ինչևէ, հետագայում, սակայն, հիմնադրամը դադարեց գործել: Ըստ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների` հիմնադրամի հասցեին հնչել են նաև կոռուպցիոն մեղադրանքներ: Անկախ ամեն ինչից, սակայն, այդ հիմնադրամը Շուշիում կոնկրետ գործ է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Խոսնակի խոսքը մասնավորապես Շուշիին էր վերաբերում, քանի որ հայտարարությունն արվել էր Շուշիի տոնին Քոչարյանի մասնակցության վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի նամակը մեկնաբանելու համատեքստում: Վարչապետի խոսնակը այնքան երիտասարդ չէ, որ չհիշի «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի գործունեության մասին: Իսկ եթե հիշում է և չի ուզում այդ մասին խոսել կամ խոսում է` խեղաթյուրելով փաստերը, կնշանակի օրվա քաղաքական հրամայականը նրա համար ավելի կարևոր է, քան Արցախի վերականգնումը: Անկախ ամեն ինչից` երբեմն կարելի է պարզապես սեղմել google-ի կոճակը. այնտեղ հետաքրքիր բաներ կան թաքնված, գրում է
«Շուշի. վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ. գարնանը: Հիմնադրամի հիմնական նպատակն էր` մինչև 2020 թ. վերականգնել հինավուրց հայկական բերդաքաղաքի մշակութային, կրթական ու հոգևոր կենտրոնի կարգավիճակը: «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել։

0Comments