Ծառուկյանը իրեն նախանձողների մասին անեկդոտ պատմեց

Ծառուկյանի ընկերները, գործընկերները պատրաստ են Հայաստանում 50 միլիարդի ներդրում իրականացնել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, արդյոք իշխանությունը իր դեմ քայլեր է անում,ասաց. «Ես չեմ ուզում հավատալ, որ իշխանությունը Ծառուկյանի դեմ ինչ որ քայլեր է անում»:
Հարցին՝ արդյոք պատգամավորական գործունեությունը պետք է, որպեսզի վերջինս ծանոթություններ ձեռք բերի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իմ ծանոթություններն էնքան մեծ ա, որ դրա կարիքը չկա: Պետք է լսած լինեք, որ Ծառուկյանի ընկերները, գործընկերները պատրաստ են Հայաստանում 50 միլիարդի ներդրում իրականացնել»: