ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գրիգորյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
0Comments