ՀՀ ոստիկանության «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող է ճանաչվել «Կեղտոտ փողեր» անվանակարգում

Օրերս Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը

Օրերս Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։

Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։

Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր եւ պատիժ» եւ «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում:

Մի քանի օր տեւած քննարկումների արդյունքում միջազգային փառատոնի ժյուրին որոշեց հաղթողներին:

Մեր ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող ճանաչվեց «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Մրցանակը ստացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին եւ դիպլոմների արժանացան նաեւ Մեծ Բրիտանիայի, Շրի Լանկայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի ներկայացուցիչները: