Մարոկկոյում անօրինական միգրանտներով ավտոմեքենան ընկել է ջրանցքը

16 անօրինական միգրանտներ զոհվել եւ 17-ը վիրավորվել են, դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ՝ տուժածներին մոտակա հիվանդանոց տեղափոխելու համար

16 անօրինական միգրանտներ զոհվել եւ 17-ը վիրավորվել են Մարոկկոյում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ինչպես նշում է գործակալությունը, Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներից միգրանտներ տեղափոխող ավտոմեքենան շաբաթ օրը առավոտյան Մարոկկոյի արեւելյան Սայդիյա եւ Նադոր քաղաքների միջեւ ընկել է ոռոգման ջրանցքը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ՝ տուժածներին մոտակա հիվանդանոց տեղափոխելու համար։ Վթարի ստույգ պատճառը հայտնի չէ։

Ինչպես ՃՏՊ-ի, այնպես էլ անօրինական միգրանտներ տեղափոխելու գործով սկսվել է հետաքննություն։ Ոստիկանությունը որոնում է դեպքի վայրից փախած վարորդին։