Պուտինը հուսով է, որ Եվրասիայում էլեկտրոնային առեւտրի համար կանոննները կհամաձայնեցվեն

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ՌԴ-ն դարձել է Ասիա-խաղաղօվիկանոսյան համացանցային տնտեսության տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» նախաձեռնողը

Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Եվրասիական մայրցամաքում էլեկտրոնային առեւտրի համար համաձայնեցված կանոններ կսահմանվեն, կստեղծվեն տեղեկատվության փոխանակման եւ պաշտպանության ստանդարտներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի կայքում ՌԴ նախագահի սղագրությանը:

 «Առաջիկա տարիներին մտադիր ենք 5-րդ սերնդի ցանցերի շահագործումը սկսել: ԵՏՄ անդամ պետությունների հետ միասին ՌԴ-ն տեղեկատվության փոխանակման եւ պաշտպանության ունիվերսալ ստանդարտներ է ներդնում, թվային տարածություն է կառուցում:

Կարծում եմ, որ ապագայում պետք  է նման տարածություն ստեղծենք ամբողջ Եվրասիական մայրցամաքում, էլեկտրոնային առեւտրի համար համաձայնեցված կանոններ սահմանենք», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ՌԴ-ն դարձել է Ասիա-խաղաղօվիկանոսյան համացանցային տնտեսության  տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզի» նախաձեռնողը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը հավելել է, որ Մոսկվան ակտիվ համագործակցում է ASEAN պետությունների հետ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության հարցերում:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է «բոլոր երկրների ջանքերի միավորմանը` բաց թվային տարածքի, միասնական հեռահաղորդակցության եւ կապի համակարգ ստեղծելու համար»: