Այդ տոնակատարություններից հետո դսեղցի տղայի կյանքը փոխվելո՞ւ է

Քաղաքացու օրվա տոնի կապակցությամբ պետական գանձարանից դուրս գրել 124 միլիոն դրամ

«Ազգ»-ը գրում է.Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում էր ընդունել «Քաղաքացու օրվա» տոնի կապակցությամբ պետական գանձարանից դուրս գրել 124 միլիոն դրամ… Օրեր առաջ Դսեղ էինք գնացել, Թումանյանի գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծին այցի: Շրջում էինք գյուղում, փորձում պատկերացում կազմել, թե Թումանյանը ժամանակին ինչպես է վազվզել գյուղի փողոցներում, հյուղերի կտուրներին ու մերձակա հանդերում: Իրոք զորեղ նկարագող է Թումանյանը, քանի որ այն, ինչ մեզանից ոմանք աչոք տեսնում էին այդ պահին, մտոք տեսել էին մանկության տարիներին՝ «Գիքորի», «Անուշի», «Մարոյի» ու «զըռ չոբանի» միջոցով: Կարծես ոչինչ չէր էլ փոխվել: Բնակիչներն էլ լավն էին, մի քանիսի հետ հասցրեցինք շփվել ու կարճ մտերմություն ստեղծել: Գյուղում զբոսնելու ժամանակ, ցավոք սրտի, առերեսվեցինք նաեւ աղքատության հետ, իսկական, գյուղի աղքատության: Հանդիպեցինք մի փոքրիկ տղայի, որն իր ամբողջությամբ հաստատում էր Թումանյանի տողերը.

«Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց, Էն էլ հրեն հա՜- երկնքից կախված: