Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր:
Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը եւ դրան հաջորդող մնացած բոլոր օրերին եւս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլեւ կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 27–ը առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը, Երեւանում եւ մարզերում նախատեսված են տարբեր միջոցառումներ։
0Comments