«Իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն...»

Սարգիս Գրիգորյանի ջերմ շնորհավորանքը կնոջը

Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նրա ամուսինը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, ջերմ շնորհավորել է կնոջը։

Դերասանն իր միկրոբլոգում սիրառատ լուսանկար է հրապարակել կնոջ հետ, իսկ մեկնաբանություններում գրել է. «Մանոս, ծնունդդ շնորհավոր` իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն... Արեւս, միշտ շողա։

Հիշեցնենք՝ դերասանն ավելի վաղ կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ լուսանկար էր տեղադրել։ «Միշտ կարաս հույսդ իմ վրա դնես»,- ընտանեկան կադրի մեկնաբանություններում գրել էր Սարգիս Գրիգորյանը։