Լոս Անջելեսում սպանվել է ամերիկացի ռեփեր Nipsey Hussle-ը

Նախնական տվյալների համաձայն՝ կասկածյալը 20-ամյա սևամորթ տղամարդ է

Լոս Անջելեսում իր հագուստի խանութի մոտ սպանվել է ամերիկացի ռեփեր Էրմիաս Ասղեդոմը, որն առավել հայտնի է Nipsey Hussle կեղծանվամբ, գրում է dailymail.co.uk-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ Ասղեդոմը մահացել է ստացած հրազենային վնասվածքների հետևանքով: Նա 33 տարեկան էր: Հարձակման հետևանքով տուժել է ևս 2 մարդ, նրանք հոսպիտալացվել են:

բփջձռգռ

Նախնական տվյալների համաձայն՝ կասկածյալը 20-ամյա սևամորթ տղամարդ է: Ականատեսները հայտնել են, որ նա մոտեցել է Ասղեդոմին և մի քանի անգամ կրակել նրա վրա, այնուհետև մեքենայով փախուստի դիմել դեպքի վայրից, որի ղեկին կին է եղել: Նշվում է, որ ռեփերը կապ է ունեցել Crips հանցախմբի հետ:

Nipsey Hussle-ը սկսել է իր կարիերան 2008 թվականին: Նա աշխատել է Drake-ի, Rick Ross-ի, Young Thug-ի և Snoop Dogg-ի հետ: Նրա առաջին ալբոմը՝ Victory Lap, ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի: