Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման արդյունքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հասկացել է, թե ինչ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջխաղացմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շեշտը դնում է Արցախի կարգավիճակի ու անվտանգության վրա, իսկ իրենց կողմից առաջարկվող օրակարգը վերաբերում է Արցախի տարածքից հայկական զորքերը հանելուն և փախստականների վերադարձին։ Ըստ նրա՝ քննարկումները անցկացվել են հենց այս 4 հարցի վերաբերյալ։
«Անցկացվել են լայն, սուբստանտիվ բանակցություններ»,- ասել է Մամեդյարովը՝ շեշտելով սուբստանտիվ (բովանդակային) բառը և ցույց տալով։
Հարցն այն է, որ երբ հայկական կողմը խնդիր էր դնում բանակցությունները սկսելուց առաջ հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա, ադրբեջանական կողմը պնդում էր, որ պետք է անցնել հենց սուբստանտիվ բանակցությունների և մեղադրում էր հայկական կողմին, թե այստեղ ձգում են ստատուս քվոն։
Ներկայում, ըստ Մամեդյարովի, քննարկումները չի կարող ամբողջական առաջխաղացում համարել, բայց սպասելի է, որ մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի։
0Comments