ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է`
Երբ խիստ քննադատում էի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, չէի սպասում, որ նույն կամ ավելի վատ վիճակը կլինի։
Ցավով եմ ասում ու պարզապես ֆիքսում եմ՝ մայրաքաղաքը թաղված է աղբի մեջ, չկա գեթ մեկ փողոց ճանապարհային նորմալ գծանշումներով, մետաղական կոնստրուկցիաները ժանգի մեջ, գետնանցումները անվայել վիճակում, գերեզմանատները ամոթալի աղբակույտերով ու անբարեկարգ, իսկ շենքերի մուտքերի, վերելակների, խողովակաշարերի, դիտահորերի և այլնի մասին չեմ էլ խոսում։ Ափսոս էր վստահության այն ռեսուրսը, որը վարչապետը վատնեց գործող քաղաքապետի վրա:
0Comments