Վարչապետի այսօրվա «Դիմում գրի, դուրս արի» և «Մի մարդ չմնա էս սենյակում, բոլորին աշխատանքից ազատել» արդարացնողներ, դուք նույն հհկ-ն եք, ուղղակի մինուս նշանով։ Ես արդեն կարծիք կազմել եմ ձեր բարոյական արժանիքների մասին, հիմա կասկածում եմ ձեր ադեկվատության վրա։
Ջնջվեք ընկերներիս ցանկից։
Պարոն Փաշինյան, մենք հեղափոխություն չենք արել, որ դուք ձեր դիկտատուրան հաստատեք, մենք արել ենք, որ օրինական երկիր ունենանք, իսկ դուք լինելով երկրի ղեկավարը, ամեն քայլափոխի ոտնահարում եք օրենքը։
Ես շատ լավ գիտեմ, թե ՊԵԿ-ում ինչ է կատարվում, բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք մտնել այնտեղ ու ձեր քմահաճույքով մարդկանց ճակատագրերը որոշել։ Իսկ ու՞ր մնաց ՀՀ հպարտ քաղաքացին, որ այսուհետ ձեզ տեսնելիս պիտի ձիգ կանգնի աշխատանքից չզրկվելու վախից, ու՞ր մնաց սերն ու հանդուրժողականությունը, ինչու՞ եք այդքան անհանդուրժող մարդկանց հանդեպ։
Ահավոր տհաճ էր տեսնել, թե ինչպես եք
տեր-թոդիկի մեթոդներով «դաստիարակում» չափահաս մարդուն ողջ հանրապետության աչքի առաջ, մինչ նա գլուխը կախ կանգնած էր»։
0Comments