ԵՄ դիվանագիտության դեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը հույս է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առումով:
«Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն հունվարին կայացած Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման ֆոնին մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել, և որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները և պատրաստ կլինեն առանց նախապայմանների բանակցությունների»,- հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչը:
0Comments