Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է «Ծագող արևի երկրում» սակուրայի՝ բալենու ծաղկման շրջանի մեկնարկին:
Գեղեցիկ լուսանկարներն արվել են մայրաքաղաք Տոկիոյի և Կիոտո քաղաքի այգիներում:
Ի դեպ, դրանցից մեկում երևում է, որ ծաղկած բալենիներով հիանալու են եկել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միտիկոն:
Ինչպես հայտնի է, սակուրան Ճապոնիայի ավանդական ծաղիկն է, որը խորհրդանշում է ուրախության, կյանքի զարթոնքի գաղափարն ու հաճախ արտացոլում է մարդու գոյության կարճատևությունը հավերժության համեմատ:
Ճապոնիայում սկսվել է սակուրայի ծաղկման սեզոնը․ Ֆոտոշարք
Գեղեցիկ լուսանկարներն արվել են մայրաքաղաք Տոկիոյի և Կիոտո քաղաքի այգիներում
0Comments