Սաակաշվիլին գլուխը կորցրեց իշխանության մեջ․ Զուրաբիշվիլի

Սաակաշվիլիի սկսած բարեփոխումները Վրաստանում իրականացվում են մինչև հիմա

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համարում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր լինել Վրաստանի 21-րդ դարի կարևորագույն անձը, սակայն կորցրեց գլուխը իշխանության մեջ եղած ժամանակ ու բազմաթիվ բացթողումներ թույլ տվեց։

Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով այն թեմային, որ Սաակաշվիլիի սկսած բարեփոխումները Վրաստանում իրականացվում են մինչև հիմա, և այս տեսանկյունից նախկին նախագահը շատ մեծ դեր է խաղացել երկրի կայացման գործում։