Մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել

Եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել

«Սպառողական վարկերի աննախադեպ աճ կա, ինչո՞վ է սա բացատրվում»,-  խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Վարկ վերցնելն արտահայտում է սպառողի տրամադրությունը՝ լավատեսություն։ Ինքն ուզում է փող ծախսի, մտածում է լավ կյանքի մասին այսօր և հիմա, թե չէ։ Բացի լավատեսությունից՝ ուրիշ բացատրություն ես չունեմ»,- պատասխանեց։

Պատգամավորն արձագանքեց, որ միգուցե սպառման միջոցները բավարար չեն և ստիպված գնում են վարկով։

Փաշինյանն էլ ասաց. «Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում։ Ամիսն ընդամենը 6 հազար դրամ վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա։ Եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել»,- ասաց Փաշինյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Հենց այդ նույն տրամաբանությամբ այն օրը գնացի վարկով հեռուստացույց վերցնելու, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, չվճարած տուգանք ունեի»։