Դոլարն էժանացել է. եվրոն թանկացել. փոխարժեքն այսօր

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կազմել է 387.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.07 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.20 դրամ (նվազել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում է 421-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.51-3.98 դրամով, վաճառվում է 4.03-4.49 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 420 դրամով:

Ռուբլին գնվում է 3.95 դրամով, վաճառվում է 4.03 դրամով: