Երևանում այժմ կա շենքերում տեղակայված ավելի քան 4600 վերելակ, որոնցից 2900-ից ավելին այժմ արդեն ստուգումներ անցել է, իսկ դրանցից 60-ի վիճակը ճանաչվել է անբավարար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն այն է, որ վերելակներն ավելի դանդաղ են նորոգվում, քան դրանց մաշվելու ժամկետն է: Իսկ արտադրող ընկերությունների մի մասից այժմ չեն կատարվում պահեստամասերի մատակարարումներ, որի արդյունքում դրանք էլ ավելի մաշված են, քան կարող էին մաշվել զուտ ժամանակի ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի բյուջեով վերելակների նորոգման համար գումարը կրճատվել է, սակայն ԱԻՆ մասնագետը չի տիրապետում այդ թվերին, ինչի արդյունքում դժվարանում է պատասխանել գումարների արդյունավետ օգտագործման մասին հարցին:
Ինչ վերաբերում է վերելակների վերաբերյալ բացասական եզրակացություններին, ապա դրանց մի մասը կարող է թերությունների վերացումից հետո ստանալ դրական եզրակացություն, առավել ևս, եթե այդ վերելակը չունի տեխնածին վթարի սպառնալիք: Երբեմն, սակայն, նույնիսկ համատիրությունները բացասական եզրակացության դեպքում շարունակում են աշխատեցնել վերելակները, քանի որ պնդում են, որ բարձր հարկերում ունեն ծեր բնակիչներ, որոնք առանց վերելակների չեն կարող տեղափոխվե
0Comments