Չինաստանի Յունան նահանգի քաղաքներից մեկում ոստիկանությունը համընդհանուր ծաղրի է ենթարկվել, երբ հետախուզման մեջ գտնվող 17-ամյա հանցագործին գտնելու ակնկալիքով հրապարակել է նրա ոչ թե հասուն, այլ նախադպրոցական տարիքում արված լուսանկարը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, ոստիկանությունը ներողություն է խնդրել՝ մանրամասնելով, որ իրենց չի հաջողվել տղայի՝ ավելի մեծ հասակում արված լուսանկար գտնել, հայտնում է tert.am-ը:
«Հապա այդ կարմիր թշիկներին նայեք, միթե՞ այդպիսի անմեղ դեմքով մեկը կարող էր հանցանք գործել»,-ծաղրել է համացանցի օգտատերերից մեկը:
Հետաքրքրական է, որ օգտատերերն ուսումնասիրել են ոստիկանության կայքն ու պարզել, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Ոստիկանությունը նախկինում էլ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող հանցագործների մանկության լուսանկարները:
Համընդհանուր ծաղրի պատճառով իրավապահները ստիպված են եղել կայքից հեռացնել բոլոր նմանատիպ լուսանկարները:
0Comments