Տնական չիփս՝ պատրաստված լավաշից

Լավաշները 20-30 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում

Բաղադրիչներ

1. Լավաշ – 250 գ
2. Կանաչեղեն – 1 թ/գ
3. Կարմիր պղպեղ – 1 թ/գ
4. Աղ – 1 թ/գ
5. Բուսական յուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Լավաշը կտրատել փոքր քառակուսիների (կարող եք ընտրել այլ երկրաչափական պատկեր):

2. Լավաշի կտորները շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա:

3. Մանր կտորների վրա աղ, կարմիր պղպեղ և կանաչեղեն ցանել: Խառնել:

4. Լցնել բուսական յուղը և կրկին խառնել:

5. Լավաշները 20-30 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ խառնելով յուրաքանչյուր 7-10 րոպեն մեկ: