Կոլումբիայի հարավ-արեւմուտքում շրջաններից մեկում տեղի ունեցած անբացատելի պայթյունի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել, փոխանցում է Reuters-ը:
Պատահարը տեղի է ունեցել շրջանի գլխավոր մայրուղու շրջափակման 10-րդ օրը: Բնիկ բնակչության հարյուրավոր ներկայացուցիչներ փակել էին երթեւեկելի ուղեմասը՝ պահանջելով հողի իրավունքների տրամադրում եւ սոցիալական ծրագրերի ֆինանսավորում:
Բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է մեկ ոստիկան: Այրվել են մի քանի փոխադրամիջոցներ:
Պայթյունը տեղի է ունեցել Դագուայի տներից մեկում, շրջան, որտեղ հիմնականում բնիկներն են բնակվում:
Կոլումբիայում, որտեղ ավելի քան 45 մլն մարդ է բնակվում, կա 85-ից ավելի էթնիկ խումբ: Մոտ մեկ միլիոն կոլումբիացիներ բնիկ բնակչության ներկայացուցիչներ են:
0Comments