Մենք վերացրել ենք պարտադիր, կենտրոնացված կառավարվող մոլախաղերը ՔԿՀ-ներում:
ԱԺ-ում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով 2018թ-ի ոլորտում կատարված աշխատանքները՝ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«ՔԿՀ-ներում մեր ունեցած տեղեկություններով՝ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք, հանվել է: Ժամանակին կար, պետք է խաղաս, դրանից որոշակի տուրք վճարես համապատասխան հիերարխիայի անձին, կամ եթե չես ուզում խաղալ, պետք է վճարես մինիմալ տուրք»,- ասաց նա:
Նիստին ներկա ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ տուգանքի չափը 20 000 դրամ էր: Նախարարն ասաց, որ չի կարող ասել՝ ինչքան էր, բայց դրանք վերացրել են: Իսկ թե խաղում են ներսում, դրա համար գումարները վճարում են դրսում, ասաց, որ այս պահին չեն կարող ապահովել:
«Բայց դրան ուղղված միջոցառումներ ենք իրականացնում, նախագիծ կա այս մշակույթի կրողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու: Եթե մենք կարողանանք այս ամբողջ համալիրն իրականացնել, գուցե հասնենք երանելի վիճակին»,- ասաց նա:
Նախարարը նաև ասաց, որ կալանավորների՝ հերթով քնելու բացասական երևույթը ևս վերացված է, դա մինչև համաներումն էր վերացված:
«Հիմա ունենք հիմնարկներ, որտեղ պլոմբած խցեր կան, որովհետև լրակազմը չի լցվում»,- ասաց նա: ՔԿՀ-ներում հանձնուքների հետ կապված Զեյնալյանը նշեց, որ դրանք կտրուկ պակասել են, քանի որ սննդի որակը բարելավվել է:
«2018-19 թթ-ի Ամանորին ամբողջ համակարգում ստացվել է այնքան հանձնուք, որը մեկօրյա «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հանձնուքներն են, այս աստիճան պակասել են, դա լավ է, սոցիալական բեռը թեթևանում է: Իհարկե, այստեղ էլի անելիքներ ունենք, դրա համար ճաշարաններն են վերանորոգվում, որպեսզի նոր սանիտարահիգիենիկ խոհանոցային պարագաներով լցվեն»,-ասաց նա:
0Comments