«Ես կարծում եմ, որ անցած տարվա իրադարձությունները և այն օրը, որ պետք է նշենք, Անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում, և մենք դա արձանագրում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կառավարության կողմից Քաղաքացու օր սահմանելու որոշման մասին։
Հարցին՝ Դուք կապում եք դա Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Այս ժամանակացույցով դա չի համընկնում ապրիլի 23-ի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments