Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում տեղի ունեցած հրդեհից տուժած 3 անձից 2-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը բժիշկների հսկողության տակ են»,–հայտնեցին նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։
0Comments