Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում. «Հրապարակ»

Մանրամասներ
քպ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան մեկնելուց եւ ԱՊՀ ու ԵԱՏՄ ֆորմատներով միջոցառումներին մասնակցելուց, սակայն քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Ռուսաստանն էլ առանձնապես ցանկություն չունի այլեւս Փաշինյանին ընդունելու, եւ ՌԴ-ից անգամ հորդորում են Փաշինյանին` կա՛մ ակտիվացնել անդամությունը, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի քան մեկ տարի է՝ սառեցրել է անդամությունն այս կառույցում։

Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։

Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք»: