Երևանի ավագանին նոր անդամ ունի

Մանրամասներ
քաղաքապետարան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։